Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:40 20-10-2022

Ադրբեջանի փոխվարչապետն ընդունել է Իրանի փոխնախագին

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հոկտեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահ, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալագեջի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայության կապակցությամբ, որոնք այս տարի նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս համատեքստում կողմերը կարևորել են հոկտեմբերի 13-ին Աստանայում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման հարցերով 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումը։

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային և տարանցիկ, էներգետիկ, մշակութային, բնապահպանական և այլ ոլորտներում բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները հաջող զարգանում են։ Միևնույն ժամանակ պաշտոնյաները նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։

Բացի այդ պաշտոնյաները նշել են, Բաքվում կայանալիք Բաքվում կայանալիք Կասպից ծովի շրջակա միջավայրի պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի անդամների հանդիպման կարևորությունը։ Նշվել է, որ Կասպից ծովի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրները Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթ ոլորտներն են, և երկիրը հետևողական միջոցներ է ձեռնարկում Կասպից ծովի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվել է բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված մերձկասպյան երկրների ջանքերին միանալու կարևորությունը։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի