Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 13:49 20-10-2022

Էրդողանը և Ալիևը բացել են Կովսականի միջազգային օդանավակայանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի՝ Բաքվի կողմից օկուպացված Կովսական քաղաքում բացել են թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանի համար կառուցված երկրորդ օդանավակայանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել նորակառույց օդանավակայանում։ Թուրքիայի նախագահին դիմավորել է անձամբ Ալիևը և այսպիսով Էրդողանը դարձել է առաջին օտարերկրյա պետության ղեկավարը, ում ինքնաթիռը վայրէջք է կատարել Կովսականի օդանավակայանում։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին հանձնվել են օդանավակայանի խորհրդանշական բանալիները, ովքեր կտրել են նորակառույց օդանավակայանի բացման ժապավենը։ Այնուհետև երկու երկրների ղեկավարները շրջել են օդանավակայանի տարածքում և օդանավակայանի վերաբերյալ տեղեկություններ ստացել։

Նշվում է, որ Թուրքիայի, Իրանի և Հայաստանի սահմաններին մոտ գտնվող Կովսական քաղաքը նորակառույց օդանավակայանի միջոցով կկապվի աշխարհի հետ։ Միջազգային կարգավիճակ ունեցող օդանավակայանի թռիչքուղին ունի 3 կիլոմետր երկարություն, 60 մետր լայնություն։ Բոլոր լայնածավալ ինքնաթիռները՝ այդ թվում նաև բեռնատար ինքնաթիռները, կկարողանան վայրէջք կատարել և թռիչք կատարել թռիչքուղուց:

Հիշեցնենք, որ այս օդանավակայանը երկրորդն է, որն Արցախի օկուպացված շրջաններում կառուցվում է Ադրբեջանի կողմից։ Նախորդ տարի օդանավակայան էր կառուցվել Վարանդայում (Ֆիզուլի), որի բացմանը նույնպես Էրդողանը մասնակցել էր, իսկ հաջորդ տարի նախատեսվում է շահագործման հանձնել Բերձորի (Լաչին) օդանավակայանը։

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրանում է երկու տարին, երբ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերահսկողություն հաստատեցին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի նկատմամբ, որը հայկական ուժերի կողմից ազատգրվել էր 1993թվականի նոյեմբերին։



Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա