Արտաքին 3 տարի առաջ - 12:53 20-10-2022

Վրաստանում սեպտեմբերին զբոսաշրջությունից ստացվող եկամուտը գերազանցել է 375 միլիոն դոլարը

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է սեպտեմբեր ամսին ոլորտի եկամուտների վերաբերյալ տվյալները։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, սեպտեմբերին զբոսաշրջության ոլորտի շահույթը կազմել է 375.615.194 ամերիկյան դոլար, որը 17.9%-ով ավելի է քան 2019 թվականի նախահամաճարակային տարվա նույն ամսվա ցուցանիշից։

Հաղորդվում է, միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտներն արդեն երրորդ անգամ գերազանցել են 2019 թվականի առանձին ամիսների արդյունքները, երբ Վրաստանի զբոսաշրջության եկամուտները ռեկորդային ցուցանիշ էին գրանցել։

2021 թվականի սեպտեմբերի համեմատ՝ զբոսաշրջությունից ստացվող եկամուտն աճել է 213.752.443 դոլարով՝ կազմելով 132.1%։

Զբոսաշրջային հոսքերիի աճի շնորհիվ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից ստացել է 2.5 մլրդ դոլար եկամուտ։ Այս ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականին արձանագրված զբոսաշրջության եկամուտը վերականգնվել է 97.5%-ով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում