Ներքին 3 տարի առաջ - 15:05 19-10-2022

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» ԶՀ համալիրներ և ԱԹՍ-ներ գնելու հնարավորությունը․ The Print


Ադրբեջանի հետ լարվածության ֆոնին Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից «Ակաշ» («Akash») զենիթահրթիռային համալիրներ, «կամիկաձե» ԱԹՍ-ներ և այլ զինամթերք գնելու հնարավորությունը․ հաղորդում է հնդկական ThePrint կայքը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած պաշտոնական այցին՝ պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանից գնել էր Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Swathi հակատանկային հրթիռային համակարգեր, ինչպես նաև այլ զինամթերք։

Akash-ը միջին հեռահարության շարժական «երկիր-օդ» հրթիռային համակարգ է, որը կարող է թիրախավորել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա։ Այն կարող է չեզոքացնել օդային թիրախները՝ կործանիչներ, թևավոր հրթիռներ և «օդ-երկիր» հրթիռներ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ։

Այն այսօր էլ կիրառվում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերում։ Akash մարտկոցը բաղկացած է մեկ Rajendra 3D պասիվ էլեկտրոնային սկանավորված ռադարից և չորս արձակող սարքերից՝ յուրաքանչյուրը երեք հրթիռով, որոնք փոխկապակցված են: Յուրաքանչյուր մարտկոց կարող է հետևել մինչև 64 թիրախի և հարձակվել դրանցից մինչև 12-ի վրա: Հրթիռը 60 կգ է:

Akash համակարգը լիովին շարժական է և ունակ է պաշտպանել տրանսպորտային միջոցների շարժվող շարասյունը: Չնայած Akash համակարգը հիմնականում նախագծվել է՝ որպես հակաօդային պաշտպանության համալիր, սակայն այն նաև փորձարկվել է հակահրթիռային պաշտպանության դերում: Համակարգն ապահովում է հակաօդային պաշտպանության հրթիռային ծածկույթ 2000 քառ/կմ տարածքի համար:


Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին