Ներքին 3 տարի առաջ - 22:28 18-10-2022

ՔՊ-ական փոխվարչապետ, փոխնախարարներ ու օգնականներ. ովքեր են միավորվող երեք բուհերի ղեկավարները

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում օրեր առաջ տեղի է ունեցել Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերում էր բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը: Երեք բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչների կարծիքն այս օրերին ակնհայտ էր, իսկ, թե ինչու այն համենայն դեպս, դեռևս այդքան էլ պարզ չէ։


Oragir.news-ը փորձեց ուսումնասիրել, թե ովքե՞ր են երեք միավորվող բուհերի ռեկտորները, ի՞նչ քաղաքական հայացքներ ունեն նրանք և ովքե՞ր են հոգաբարձուների խորհրդի նախագահներն ու անդամները, արդյո՞ք հարում են որևէ քաղաքական ուժի, թե՞ ոչ։ Եվ այսպես՝ ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորը Դավիթ Խիթարյանն է, որը դեմ է բուհերը միավորելու նախագծին։ Իսկ հակառակ նրան, բուհում հոգաբարձուների խորհրդի նախագահ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ, ըստ Oragir.news-ի հետ զրույցում նշած ՀՖԿՍՊԻ-դասախոսներից մեկի փաստի՝ «այս խառնաշփոթին անմասն է մնում ու որևէ բանի չի՛ խառնվում՝ կարծես, ձեռքերը լվացել է»։

Նա այս պաշտոնին ընտրվել է 2022 թվականի հունվարի 13-ից, իսկ ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհդի անդամներն են Արսեն Միխայլովը, ով ՀՀ վարչապետի օգնականն է, Գոհար Մամիկոնյանը, որը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ), Սերգեյ Աբրահամյանն է, ով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետն է, Արսեն Հակոբյանը, ով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետն է։ Ավելի հետաքրքիր պատկեր է Բրյուսովի անվան համալասարանում։ Ռեկտոր Կարինե Հարությունյանը, ինչպես փոխդեկաններից մեկը նշեց մեզ հետ զրույցում՝ ոչ մի քաղաքական ուժի չի պատկանում. «Ոչ նիկոլական է, ոչ սերժական, ոչ էլ՝ ոչմիբանական է»։

ՎԲՊՄ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ով 2022 թվականի դեկտեմբերի 22-ից է ընտրվել, այնուհետև՝ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալն է, Դավիթ Գյուրջինյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահն է, Արկադի Պապոյանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետն է և Գևորգ Բարսեղյանը, ով ՀՀ փոխվարչապետի օգնականն է։ Մանկավարժական համալսարանի ռեկտորն է Սրբուհի Գևորգյանը, ով, տեղեկությունների, ևս ունի չեզոք քաղաքական դիրքորոշում։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ է նաև ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը։

Փատորեն, այդ բուհերի ղեկավար կազմի մեծամասնությունը սերտ կապ ունեն ներկայիս իշխանությունների հետ, ու, ինչպես ժամանակին Փաշինյանը արդարացնում էր Սուրեն Պապիկյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելը նրանով, որ Պապիկյանը գործուղվել է ԵՊՀ՝ բուհերը քաղաքականացումից զերծ պահելու համար, այնպես էլ այս դեպքում է արել։ Իսկ մնացածը՝ թողնում ենք ընթերցողների դատողությանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ