Ներքին 3 տարի առաջ - 17:16 17-10-2022

Հայկական Կարմիր խաչ ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն տրամադրեց «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: Այս մասին հայտնում են ընկերությունից։

ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամներն ստացան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվեց 16 միլիոն 951 հազար 900 դրամ:

Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ