Ներքին 3 տարի առաջ - 15:08 04-10-2023

Բելգիացի բժիշկները օգնություն կցուցաբերեն Ստեփանակերտի պայթյունից տուժածներին

Բելգիայից բժիշկների խումբը, որը մասնագիտացած է ծանր այրվածքների բուժման մեջ, այսօր կժամանի Երևան՝ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին Բելգիայի ԱԳՆ ղեկավար Հաջա Լաբիբը հայտնել է X սոցցանցի իր էջում։

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած 214 պացիենտ բուժվում են ՀՀ բժշկական կենտրոններում: Չորս տուժածներ բուժումը կշարունակեն Ֆրանսիայում։

Լաբիբը նշել է, որ դեպքից անմիջապես հետո Հայաստանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Բելգիայի կառավարության օգնությանը, որը որոշել է ուղարկել B-FAST խումբը:
«Բժիշկների խումբը, որը մասնագիտանում է ծանր այրվածքների բուժման մեջ, այսօր մեկնում է Երևան։ Այս թիմը կապ կպահպանի մայրաքաղաքի մի քանի հիվանդանոցների հետ՝ լավագույն փորձի և նոր տեխնոլոգիաների փոխանակման համար»,– հստակեցրել է նախարարը։

Նրա խոսքով ՝ թիմը նաև պատասխանատու կլինի լուրջ այրվածքներով հիվանդներին Բելգիա բժշկական տարհանման նախապատրաստման համար: Բելգիա ուղարկվելուց հետո հիվանդները կբուժվեն Բրյուսելի զինվորական հոսպիտալի այրվածքների կենտրոնում: Բելգիայի ԱԳՆ-ն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ ՝ տեղերում արդյունավետ համակարգումն ապահովելու և առաքելությանը աջակցելու համար, հավելել է Լաբիբը:

«Այս առաքելությունն ուղղարկելով՝ Բելգիան ի ցույց է դնում իր համերաշխությունը Հայաստանի հետ, որտեղ վերջերս դեսպանատուն է բացել կապերի հետագա ամրապնդման նպատակով», - ընդգծել է ԱԳ նախարարը:


Նշենք, որ B-FAST-ը պետական կառույց է, որը շտապ օգնություն է ցուցաբերում արտերկրում և բաղկացած է ներքին գործերի, քաղաքականության և աջակցության(BOSA), առողջապահության, պաշտպանության և արտաքին գործերի, արտաքին առևտրի և համագործակցության նախարարությունների մասնագետներից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում