Ներքին 4 տարի առաջ - 13:29 16-10-2022

Հայկական առաջին պարբերականը 228 տարեկան է

«Ազդարար»-ը հայերեն առաջին պարբերականն է: Ունենալով ընդամնեը 28 բաժանորդ՝ «Ազդարար»-ը, հրատարակել է 18 համար՝ 965 էջ ընդհանուր ծավալով։

«Ազդարար»-ի էջերում լույս էին տեսնում բանաստեղծություններ, ուսանելի առակներ, հրապարակախոսական հոդվածներ, անգամ պատմական հետազոտություններ: Այն Հնդկաստանում առաջին ոչ անգլիալեզու ամսագիրն էր։

Հանդեսի հիմնական լեզուն գրաբարն էր, սակայն տեղեկատվության մի մասը (օրինակ` հայտարարությունները) տպվում էին խոսակցական հայերենի Ջուղայի բարբառով: Հարություն Շմավոնյանը հաճախ անկանոն էր տպագրում ներկայացվող նյութերը:

Գրքույկներում ցրված էին քաղաքական նյութերը (ժամանակագրությունը), բարոյական առակները, անգլալեզու թերթերից վերցրած նյութերը: Հ. Շմավոնյանի հիմնական միտումներն էին լավատեսական տեղեկատվության հրատարակումը, առևտրականներին օգտակար լինելու ցանկությունը:

Լրաբերը, սակայն երկար կյանք չունեցավ․ Հարություն Շմավոնյանը ստիպված եղավ դադարեցնել հանդեսի հրատարակումը: Լրաբերը փակվեց 1796 թվականի մարտին․ տեղացի ունևոր հայերը չօգնեցին խմբագրության ծախսերը մարելուն։ Հանդեսը հրատարակելուց հետո Հարություն Շմավոնյանն աչքի չի ընկել քիչ թե շատ նշանակություն ունեցող գործունեությամբ:

Ըստ Լեոյի, նա վատնել է եկեղեցական ու ազգային գումարները, դատվել և 1824 թվականին շատ դաժան մահով ավարտել իր կյանքը:

1970 թվականին, ի նշանավորումն «Ազդարարի» լույս ընծայման 175-ամյակի, «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամը՝ երկու հատորով ամբողջությամբ, վերատպել է հայ մամուլի առաջնեկի՝ «Ազդարարի», բոլոր համարները։

2004 թվականին՝ կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է, որպես Հայ մամուլի օր։

«Ազդարար»-ի թողարկումը վերսկսվել է 2007-ին, Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետ Նորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի