Արտաքին 4 տարի առաջ - 14:22 15-10-2022

Իրանի և Պորտուգալիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժոաո Գոմեշ Կրավինյոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտգործնախարարը ասել է, որ Թեհրանը երբևէ զենք չի մատակարարել և չի մատակարարի ռուս-ուկրաինական պատերազմի կողմերից որևէ մեկին։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև լավ հարաբերությունները շարունակվում են ավելի քան հինգ դար՝ նշելով հետագայում դրանց ընդլայնման անհրաժեշտությունը։

Աբդոլլահիանը հերքել է այն պնդումները՝ թե իրանը սպառազինություն է մատակարարում է ռուս-ուկրաինական պատերազմի կողմերից որևէ մեկին։ «Կարծում ենք, որ ճգնաժամի կողմերից որևէ մեկին զինելը երկարաձգում է պատերազմի ընթացքը։ Այս պատճառով պատերազմը ճիշտ որոշում չենք համարում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Աֆղանստանում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Եմենում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Պաշտոնյան հայտնել է, որ Իրանը ինչպես արևմուտքում, այնպես էլ արևելքում բախվում է ահաբեկչական խմբավորումների, ինչպիսիք են Ալ-Քաիդան, Ջեյշ ալ-Ադլը և Իսլամական պետությունը։

Աբդոլլահիանը նշել է, որ որոշ երկրներ իրենց հայտարարություններում անկարգություններն ու ահաբեկչական գործողությունները համարում են բողոքի ակցիա, սակայն գործնականում հրահրում են ապստամբներին և ահաբեկիչներին։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ անգամ ԵՄ նախարարների խորհրդի նիստում այդ երկրները բանաձևի ընդունման կամ պատժամիջոցների կիրառման հարց են բարձրացնում։ «Նման գործողության դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն անշուշտ հակաքայլեր կձեռնարկի»,- պարզաբանել է Իրանի արտգործնախարարը։

Պորտուգլաիայի արտգործնախարար Կրավինյոն հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների և ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցության հարցերում։ Նա նաև Իրանին կոչ է արել համագործակցել ուկրաինական ճգնաժամը մեղմելու համար։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները