Ներքին 4 տարի առաջ - 14:47 10-10-2022

Որևէ պաշտոնական ձևաչափում, որևէ տեղ ընդհանրապես «միջանցք» բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել. ՀՀ ԱԺ պատգամավոր


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «միջանցքի» մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, որևէ պաշտոնական բանակցությունում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ որքան էլ Ալիևը կամ Ադրբեջանի այլ պաշտոնյա խոսեն «միջանցք»-ի մասին, պաշտոնական հայտարարությունները, պաշտոնական հանդիպումներին հետևող հաղորդագրություններն այլ բանի մասին են խոսում:

Որպես օրինակ՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ վերջերս Ժնևում ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում ևս շեշտվել է՝ դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

«Որևէ պաշտոնական ձևաչափում, որևէ տեղ ընդհանրապես «միջանցք» բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել: Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկման, բանակցման ենթակա չէ: Եվ ինչքան էլ սրա մասին խոսի Ալիևը կամ որևէ այլ պաշտոնյա, մենք պետք է հասկանանք, որ դրանք կարող են լինել ցանկություններ, նկրտումներ, բայց երբեք չեն կարող տեղ գտնել պաշտոնական բանակցային գործընթացում: Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ չկա մեր ինքնիշխան տարածքից որևէ միջանցքի մասին խոսակցություն որևէ պաշտոնական բանակցությունում, և սրա մասին փաստում են բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակվել են տարբեր ձևաչափերով»,-շեշտեց Գրիգորյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ դրանք ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են ադրբեջանական կողմից: Նա կարևորեց նաև միջազգային հանրության ընկալումն այս հարցում՝ հավելելով, որ այսօր միջազգային հանրությունը շատ հստակ, ուղիղ և աներկբա արձանագրում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև միջազգային հանրության համար:

«Չի կարող խոսք գնալ որևէ միջանցքի մասին, որը կլինի ՀՀ ինքնիշխան տարածքում: Չի կարող այսպիսի խոսակցություն լինել»,-եզրափակեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք