Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:22 20-12-2022

Շարասյունով պետք է գնանք ու Լաչինից շրջափակման մեջ վերցնենք թշնամուն. տոնածառ քննարկելը թեմա չէ

Արցախն արդեն ինն օր է՝ բլոկադայի մեջ է։ Բերձորի միջանցքն արգելափակելուց և փաստացի Արցախի շրջափակումից հետո ադրբեջանական կողմն արգելափակել էր նաև Հայաստանից Արցախ մատակարարվող գազուղիները։ Գազամատակարարումը վերականգնվեց ցուրտ ձմռան պայմաններում ջեռուցման խնդրի դեմ արցախցիների՝ օրեր շարունակվող պայքարից հետո միայն։

Հանրային, քաղաքական ու հասարակական գործիչներ իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իսկ նրանցից շատերը ցույցեր են անում։

Այս անգամ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հուզված ասաց. «Երկու տարի է՝ չեմ կարողանում քնել։ Հարցնում եք՝ ներկայիս իշխանությունն ի՞նչ պետք է անի։ Պատասխանեմ. չի՛ գնում, չե՛ն ազատում իրենց ստորին ներկայությունից։ Իրար գլուխ հավաքվելու, ժողովվելու, իրար ուս ուսի տալու համար պետք չէ կենտրոնանալ տոնածառի վրա։ Մարդիկ կան, ովքեր երեխաներ ունեն, ու տոնածառը հիմա թեմա չէ։ Թեման Արցախն է, մեր լինել-չլինելու հարցն է, պետք չէ քննարկել, թե ո՞վ ինչ է անում, իր օրը լցնում կամ ինչով է լցնում կամ փորձում իր զավակներին, թոռներին ուրախացնել․ դա մեր գործը չէ, որովհետև այդ ամենը կարելի է անել՝ զուգահեռ մտածելով երկրի մասին, և ինչ-որ ձևով, թեկուզ ներկայությամբ ու պայքարի դուրս գալով՝ համախմբվել ու արդյունքի հասնել՝ ազատվելով ներկայիս հանցագործ ու անհայրենիք իշխանությունից։ Հանրահավաք պետք է անել միայն այն դեպքում, երբ ամեն բան կազմակերպված է, գնում ենք շարասյունով՝ Լաչինից շրջափակման մեջ ենք վերցնում թշնամուն, որը փակել է արցախցիների ճանապարհը»։

Հարցին, թե չկա՞ անհրաժեշտություն մեծ հանրահավաքի, պատասխանեց. «Միայն հստակ օրակարգով ու ծրագրով։ Հստակ քայլեր են պետք, թե չէ լավ է՝ իրար տեսնում են, ժողղովվում ենք, իրար գլխի ենք հավաքվում, համախոհներով սիրելիներով, որ արդեն ընկերացել ենք այս ամիսների ընթացքում, բայց դրա ժամանակը չի, կոնկրետ քայլեր են պետք, որոնց գերնպատակը, նորից եմ ասում, այս իշխանությունից ազատվելն է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել