Ներքին 3 տարի առաջ - 18:53 08-10-2022

Ծեծկռտուք Երևանում․ բժիշկները պայքարում են թոնրատան 30-ամյա առաքիչի կյանքի համար․ shamshyan.com

Sհamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր քաղաքացու դեպքի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ «կրծքավանդակի առաջնային պատի սրտի պրոյեկցիայով ծակած-կտրած, թափանցող թորակո-աբդոմինալ վերք, պրեկարդիալ ճարպաբջջանքի ստոծանու, ստամոքսի առաջնային պատի շճաթաղանթի վնասումներով, ձախակողմյան հեմոթորաքս, վերքային արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Արտուշ Հ․-ն է։

Էրեբունու քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։20-ի սահմաններում Նոր Արեշի 22-րդ փողոցի 11 հասցեի մոտ, ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավոր Արտուշ Հ․-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Վ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Արտուշ Հ․-ն փայտե մահակով հարվածել է Արսեն Վ․-ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։

Իսկ հետո Արսեն Վ․-ն երկաթյա ձողով 2 անգամ հարվածել է Արտուշ Հ․-ի կրծքավանդակին։ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են Արսեն Վ․-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նախապատրաստված նյութերի հետ միասին նրան ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ նա ձերբակալվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Իսկ Արտուշ Հ-ն աշխատում է «Դիմիտրով» թոնրատանը որպես առաքիչ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի