Ներքին 3 տարի առաջ - 15:57 08-10-2022

Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները

Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունները, պահանջելով անհապաղ հետաքննություն և պատիժ, ինչպես նաև կոչ անելով միջազգային հանրությանը սաստկացնելու ճնշումը և ստիպելու Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել դեռևս պահվող հայ ռազմագերիներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներ Արին Կարապետին, Բյորն Սյոդերին, Բորիանա Աբերգին, Մարկուս Վիեչերին և Ֆրեդրիկ Մալմին՝ մարդու իրավունքների հանդեպ իրենց աներկբա դիրքորոշման և այն շարունակաբար բարձրաձայնման համար»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ