Ուղիղ եթեր
Վստահ չեմ, որ Կարեն Անդրեասյանը քաղաքական շահեր չի սպասարկելու, բայց խնդրի խորությունն ավելի քիչ է, քան ԿԸՀ-ի դեպքում․ Դանել Իոաննիսյան
copy image url

Վստահ չեմ, որ Կարեն Անդրեասյանը քաղաքական շահեր չի սպասարկելու, բայց խնդրի խորությունն ավելի քիչ է, քան ԿԸՀ-ի դեպքում․ Դանել Իոաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 17:54 07-10-2022
Նախօրեին ԲԴԽ անդամ ընտրվեցին Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը։ Այսօր արդեն ԲԴԽ-ում հրավիրված նիստի ընթացքում Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Դատավորների կողմից Անդրեասյանի ընտրությունը բացասական է ընդունվել, նրա ավելի վաղ կատարած հայտարարությունների պատճառով, իսկ իրավապաշտպան կազմակերպությունների ձայն առանձնապես չի լսելի չէ, բացառությամբ 1-2 ՀԿ-ների կողմից տարածած հայտարարության։

Փոխարենը, քաղհասարակության ներկայացուցիչները լծված են ԿԸՀ նախագահի պաշտոնում Վահագնի Հովամիմյանի առաջադրման դեմ պայքարին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով Oragir.news-ի հարցին, թե ինչպես է ստացվում, որ մի դեպքում քաղհասարակությունը խնդիրը տեսնում ու բարձրաձայնում է, մյուս դեպքում լռում, արդյոք Կարեն Անդրեասյանի դեպքում խնդիր չեն տեսնում ՝ պատասխանեց, որ այդ խնդիրների միջև մի քիչ տարբերություն կա։

«Իհարկե Կարեն Անդրեասյանը, եթե չեմ սխալվում կուսակցությանն անդամակցելու դիմում էր ներկայացարել, իկարկե, այս առումով ողջունելի չէ կուսակցական թիմի կողմից նրան ԲԴԽ-ի անդամի առաջադրոմը, բայց այս խնդիրներն անհամեմատ են։

Մինչդեռ, Հովակիմյանը ՔՊ-ի հիմնադիր անդամ է, ՔՊ-ի ներկայացուցիչն է ԿԸՀ-ում, նա երկար տարիներ ՔՊ-ի պատասսխանատուն է եղել ընտրությունների կազմակերպման համար։ Վերջին 10-ամյակում նրա ողջ կարիերան Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ է եղել, իսկ ԿԸՀ-ն կուսակցությունների մրցապայքարի արդարությունն ապահովող մարմին է։ Այստեղ շատ մեծ տարբերություն կա»։

Անդրադառնալով Անդրեասյանին՝ նա նշեց, որ վստահ է, որ Անդրեասյանն ամեն ինչ կանի, որ այն իրավիճակը, որ ինքն արձանագրել էր ՄԻՊ զեկույցում՝ լուծի։ «Պատկերացրեք, որ ես զեկույց եմ գրում այն մասին, որ սոցապ ծառայությունում կան որոշակի խնդիրներ, հետո ես դառնում եմ այդ ծառայության ղեկավար։ Բնական է, չէ՞, որ պետք է պայքարեմ այդ խնդիրների լուծման համար»։

Դիտարկմանը, թե եթե կոռումպացված դատավորների մասին գիտի, ինչու անուններ չի հրապարակում, ինչու քրեական գործեր չկան հարուցված՝ նա նշեց, որ քրեական գործերի համար որոշակի հիմքեր են պետք։ «Իրականում կոռուպցիան միայն իրավական համակարգին չի վերաբերում, դա գլոբալ խնդիր է, ու ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները չեն կարողանում պատշաճ պայքարել դրա դեմ»։

Հարցին, թե վստահություն ունի՞, որ Անդրեասյանը քաղաքական շահեր առաջ չի տանելու և չի սպասարկելու՝ նա պատասխանեց․ ոչ, վստահ չէ։ «Բայց ես ներկայացնում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որն ունի իր գործունեության ոլորտները։

Բաներ կան, որ ինձ դուր չի գալիս նաև, օրինակ, առողջապահության ոլորտում։ Մենք զբաղվում ենք այն ոլորտներով, որոնցում մասնագիտացված ենք և դատարանների բարեփոխումների ոլորտում մենք աջակցում ենք մեր գործընկեր ՀԿ-ների, մոտեցմանը։ Դրա համար էլ պրոակտիվ դիրքորոշում չենք հայտնում։ Ամեն դեպքում, իմ կարծիքով՝ ԲԴԽ-ի ու Կարեն ԱՆդրեասյանի դեպքում խնդրի խորությունն ավելի քիչ է, քան ԿԸՀ-ի դեպքում, շատ ավելի քիչ է»։

Ամենից շատ դիտված

14:30 Մեծ աղետի նախանշա՞ն, թե՞ բնական պրոցեսներ. ինչ է կատարվում Հայաստանի ընդերքում
08:39 Երկրաշարժ` Հայաստանում․ այն զգացվել է մի քանի մարզերում
14:37 Դուբայում 20-ամյա մոդելին գտել են կոտրված ողնաշարով, ձեռքերով և ոտքերով․ Daily Mail
13:45 Եկեք գնանք Սոթք, եթե ապացուցեմ, որ գիշերը կրակոցներ են եղել՝ դուք հրաժարական եք տալիս․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանավորներին
09:58 Հազարավոր ուժայիններ տրիբունայից հայ ֆաներին առևանգում էին խաղի ժամանակ. Սերգեյ Ջանջոյան
22:25 Անլուծելի մաթեմատիկա՝ 4-րդ դասարանցիների համար
08:24 Տիգրան Ուլուբաբյանին ծեծած ոստիկաններից մեկը «շրջիկ» ջարդարար է․ Հրապարակ
14:45 Սահմանին կուտակումներ են․ հայ վարորդների համար վրացական անցակետում էլ են խնդիրներ ստեղծում
10:55 Մասսայական հոսանքազրկումներ, կոտրված ծառեր․ առատ ձյունն անակնկալի է բերել ալավերդցիներին
15:39 ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի