Ներքին 3 տարի առաջ - 17:44 12-10-2022

Անշարժ գույք Հունաստանում, 4մլն դրամանոց ժամացույց, ավելի քան 61 մլն դրամի տարեկան եկամուտ․ ինչ է հայտարարագրել․ Կարեն Անդրեասյանը

Oragir.news-ը ներկայացնում է ԲԴԽ նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարագիր։

Կարեն Անդրեասյանը 2021 թ-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է որպես Արդարադատության նախարար։ Նա այդ պաշտոնն զբաղեցրել է 2021 թ-ի օգոստոսից։

Անդրեասյանն հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Կենտրոն համայնքում, որը նվիրատվություն է ստացել 2012 թ-ին, անհատական բնակելի տուն Տավուշի մարզի Դիլիջան, քաղաքում, որը գնել է 2012 թ-ին և բնակելի տուն Հունաստանի կենտրոնական Մակեդոնիայի Գերակինի լողափնյա համայնքում, որը նա ձեռք է բերել 2019 թ-ին։

Նա նաև հայտարարագրել է 2 ավտոտնակ Երևանում, որոնք նվիրատվություն է ստացել 2019 թ-ին, և ևս մեկ հասարակական նշանակության շինություն, որը նույնպես ձեռք է բերել 2019 թ-ին։ 2021 թ-ի սկզբին նրա բանկային ավանդի չափը կազմել է 151 հազար դոլար, տարեվերջին ավանդի չափը կազմել է 51հազար 800դրամ։

Անդրեասյանը հայտարարագրել է նաև 4 մլն դրամ արժողությամբ թանկարժեք զարդ, որը նա նվիրատվություն է ստաացել 2017 թ-ին։ Տարեվերջին նա հայտարարագրել է 6 բանկային հաշիվ, որոնցից մեկի վրա եղած հումարը կազմել է 2մլն 616 հազար դրամ, երկրորդի վրա՝ 6106 եվրո, երրորդի վրա 10 205 դոլար, չորրորդի վրա 253 117 եվրո։ Տարեվերջին Անդրեասյանն հայտարարագրել է 1,5 մլն դրամ։ Տարվա տնթացքում նա ստացել է 61 մլն 44 հազար դրամ, 10 473 դոլար, և 2 774 եվրո։

Մասնավորապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում ստացել է 8 մլն 837 հազար դրամ, «Մելաթ» բանկից՝ 3 մլն 640 հազար դրամ, «Թի ընդ Ջի Գրուպ»-ից՝ 4 մլն 204 հազար դրամ, 7 118.00 դոլար Չեքի ընդ Քոմփանի Քոնսալթինգ-ից, իսկ այդ ընկերության հայաստանյան մասնաճյուղից՝ ևս 1 մլն 407հազար դրամ, 7մլն 955 հազար դրամ ՀՀ Արդարադատության նախարարությունից, 2 857 դոլար Կոնվերս բանկից, ևս 2 774 եվրոն՝ նվիրատվություն է ստացել հորից՝ Արես Անդրեասյանից։

Միաժամանակ, 35 մլն դրամ եկամուտ է ստացել անշարժ գույքի օտարումից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին