Ներքին 4 տարի առաջ - 20:26 06-10-2022

Միջազգային հանրության հետ «веришь-не веришь» չենք խաղում. առավելագույնը քամելու են Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպումից

Տելեգրամյան ալիքներում տարածվում է ոչ պաշտոնական լուսանկար՝ Պրահայի «եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովից, որտեղ զրուցում են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։

Oragir.news-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե միջազգային հանրության կարծիքը նման ջերմ լուսանկարներից հետո ինչպիսի՞ն կլինի, քանի որ օրեր առաջ վարչապետ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրառում էր արել այն մասին, որ Արդրբեջանը հարձակվում է ՀՀ սուվերեն տարածքի վրա, պատասխանեց.

«Չակերտավոր սիրառատչ են, լավ էլ սիրառատ լուսանկարներ էին։ Միանշանակ, միջազգային հանրությանը պետք չի հավատալ կամ չհավատալ, որ Փաշինյանը օրեր առաջ նման գրառում էր արել, իսկ հիմա ջերմ լուսանկարներ է հրապարակել։ Միջազգային հանրությունը երբեք էլ հավատալու կամ չհավատալու խնդիր չի ունեցել, հո «веришь-не веришь» չե՞նք խաղում։ Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում։ Միջազգային հանրությունը պետք է փորձի իր համար առավելագույնը քամել այս իրավիճակից, բայց ոչ մեզ համար»։

Հարցին, թե այս փուլում ինչի մասին կարող է խոսել Փաշինյանը երկու երկրների ղեկավարների հետ, պատասխանեց.

«Չգիտեմ, հարցրեք Փաշինյանից կամ հավաստի աղբյուրներից, ինքը ոնց որ թե իր թերթին հավատում է»։

Հիշեցնենք, որ հանդիպմանն անդրադարձել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները եւ կայուն խաղաղության խթանումը կքննարկվեն Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ։

«Այսօր Պրահայում հանդիպեցի Ադրբեջանի նախագահի հետ՝ Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Այսօր ցերեկը Էմանուել Մակրոնի հետ մենք կրկին կհանդիպենք Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի քննարկենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները եւ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումը»,- գրել է Միշելը Twitter-ում։





Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ