Արտաքին 3 տարի առաջ - 13:29 06-10-2022

Ադրբեջանի մեջլիսի նախագահը մեղադրել է Հայաստանին


Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան հայտարարել է, որ «Հայաստանը խոչընդոտում է տարածաշրջանում կապի և տրանսպորտային ուղիների բացման գործընթացին»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաֆարովան այս մասին ասել է հոկտեմբերի 5-ին՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած մեծ քսանյակի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում իր ունեցած ելույթում։


Գաֆարովան հայտնել է, որ «Հայաստանը բանակցություններում ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում», որոնք ընթանում են միջազգային ջանքերի շնորհիվ։ Նա նշել է, որ «հայկական կողմը խոչընդոտում է տարածաշրջանում հաղորդակցության և տրանսպորտային ուղիների բացման գործընթացին»։


Նրա խոսքով՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում «Բաքուն շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման համար»։ Ադրբեջանցի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել՝ հարաբերությունների կարգավորման և միջազգային իրավունքի 5 սկզբունքների հիման վրա։

«Միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- հայտարարել է Սաբիհա Գաֆարովան:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ