Ներքին 3 տարի առաջ - 21:57 04-10-2022

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ երկրին անհրաժեշտ են ուժեղ գործընկերներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը փոքր երկիր է, և վերջինիս անհրաժեշտ են ուժեղ գործընկերներ։ Վրացական «Грузия Online» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին այս մասին ասել է՝ պատասխանելով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորների մասին հարցին, ովքեր հիմնադրել «Ժողովրդի իշխանություն» շարժումը։

Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ իշխող կուսակցության դիրքորոշումը տարբերվում է նախկին գործընկերների կողմից հնչեցրած դիրքորոշումից՝ նշելով, որ Վրաստանին անհրաժեշտ են ավելի ուժեղ գործընկերներ և դաշնակիցներ։

«Անշուշտ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կայացնելու ցանկացած որոշում, որն ինքը ճիշտ կհամարի, մենք այսպես ենք հասկանում ժողովրդավարությունը։ Մենք ժողովրդավարական հասարակություն ենք, պետք է հնարավորինս նպաստենք բազմակարծությանը, տարբեր գաղափարների, գաղափարախոսությունների զարգացմանը, ի վերջո մարդիկ որոշեն, թե որ գաղափարախոսությունն է իրենց համար ավելի ընդունելի»,- ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով՝այս հարցով իրենք քննարկում են ունեցել նաև իշխող թիմի ներսում։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը փոքր երկիր է, ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոշ տարածքներ օկուպացված են, հետևաբար երկրին անհրաժեշտ են ուժեղ գործընկերներ և դաշնակիցներ։ «Մեզ անհրաժեշտ են շատ լավ, ամուր հարաբերություններ բոլորի՝ հատկապես մեր հիմնական գործընկերների՝ ԱՄՆ-ի, Եվրամիության ներկայացուցիչների հետ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ նոր շարժման անդամները լքել են իշխող կուսակցությունը, ինչը փաստում է տեսակետների տարբերության մասին։

Այսօր հայտնի է դարձել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ևս հինգ անդամներ լքել են կուսակցության շարքերը՝ միանալով «Ժողովրդի իշխանություն» շարժմանը, որը ստեղծվել էր կուսակցությունից հեռացած այլ պատգամավորների կողմից։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը
20:28 Շնորհակալ եմ վստահության համար. Արարատ Միրզոյանը վերանշանակվել է ՀՀ ԱԳ նախարար
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան