Ներքին 4 տարի առաջ - 20:28 02-10-2022

ՀՀ նոտարական պալատի նախագահի շնորհավորական ուղերձը մասնագիտական օրվա առթիվ

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել նոտարների մասնագիտական օրվա առթիվ՝ նշելով, որ նոտարական ինստիտուտը վերջին տարիներին շոշափելի զարգացում է ապրել։

ՀՀ նոտարական պալատի նախագահի ուղերձում ասվում է.

«Սիրելի նոտարներ,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Մեր համայնքը պետության կարևորագույն օղակներից է: Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր իրավական համակարգի հզորացման ու հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրինական շահերի պաշտպանության:

Հավատարիմ մնալով նոտարի երդմանը, մենք առաջին հերթին հավատարիմ ենք մեր խղճին և մեր ստացած գիտելիքներով ու կուտակած փորձով քաղաքացիներին մատուցում ենք իրավական խորհրդատվություն և կատարում նոտարական գործարքներ:

Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության նոտարական ինստիտուտը վերջին տարիներին շոշափելի զարգացում է ապրել ու օրինակելի դարձել նաև միջազգային գործընկերների շրջանում: Հայաստանի նոտարական համայնքը համագործակցության նոր հարթակներ է գրավում մասնակցելով միջազգային տարբեր ձևաչափերի:

Այդուհանդերձ, արձանագրելով ունեցած հաջողությունները, փաստում եմ, որ անհրաժեշտ է զարգանալ ու ինքատիպ մեթոդներով իրավական նոր գործիքներ կիրառել, որպեսզի հեշտանան հասարակությանը մատուցվող ծառայությունների ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային ասպարեզում պահպանենք մեր բարձր վարկանիշները:

Վստահ եմ, որ այս ամենն իրողություն չէր լինի, եթե չլիներ մեզնից յուրաքանչյուրի անձնվեր աշխատանքը և ներդրումը նոտարական համայնքի զարգացման գործում:

Հուսով եմ, որ մեր ձեռքբերումները կլինեն շարունակական, և կկարողանանք հաջորդ սերունդներին ավանդել էլ ավելի զարգացած և մրցունակ նոտարական համակարգ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության նոտարներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նոր վերելքներ, առողջություն, անսպառ ընտանեկան ջերմություն:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան