Ներքին 4 տարի առաջ - 14:58 02-10-2022

Ինչպե՞ս է անցել Հայկ Մարությանի ներկայացման պրեմիերան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, պատերազմի պատճառով Հայկ Մարությանը չեղարկել էր սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Երեկ՝ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքապետը» ներկայացման պրեմիերան:

Ըստ «Հրապարակի»` Մարությանը հիմնականում ծավալվել է ՔՊ-ում և ՔՊ-ական իշխանության ներսում առկա մթնոլորտի, բարքերի, մարդկանց պաշտոնների նշանակման և ազատման ՔՊ-ական մեթոդների վրա` բաց քննադատության ենթարկելով այդ ամենը: Ներկաներից մեկի դիտարկմամբ` Հայկ Մարությանը, քննադատելով ՔՊ-ին, կարծես թե խնայում էր Նիկոլ Փաշինյանին, փոխարենը բավականին կոպիտ ծաղրանքով էր անդրադառնում իր երբեմնի մտերիմ ընկերոջը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նկատել են նաև, որ նախկին ՔՊ-ական քաղաքապետը ավելի դրական լույսի ներքո, եթե չասենք` շողոքորթությամբ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին նվիրված հատվածները: Քննադատել է նաև իրենից հետո ընտրված քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Լրատվականի հաղորդմամբ` Փաշինյանին նվիրված հատվածում, օրինակ, Մարությանը ծաղրել է նրան` հիշեցնելով, որ նրան համեմատում են Աստծու հետ, մի բան էլ` ավելի բարձր: Եւ, թվարկելով տասը պատվիրանները, Մարությանր հասնելով «Ուրիշ կուռքեր մի փնտրիր»-ին, ասել է. «Հազար ասինք` Քոչարյանին չեմ հանդիպել»:

Ընդ որում, եթե նախորդ իշխանությունների օրոք Հայկոյի մասնակցությամբ ներկայացումներում քաղաքական հումորն ու սատիրան արտահայտվում էր ակնարկների տեսքով, բայց բոլորս հասկանում էինք` ում մասին է խոսքը կամ ում է ուղղված, ապա այս ներկայացմանը ամեն ինչ գրեթե բաց և թափանցիկ է եղել` անվանական, ինչը ավելի անհետաքրքիր է դարձրել ներկայացումը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում