Ներքին 4 տարի առաջ - 11:27 29-09-2022

Գերատեսչությունների, ոչ թե խոսնակների էջեր․ հանրային տեղեկատվությունը չպետք է մոնոպոլացվի

Երեկ Գլխավոր դատախազությունը ֆեյսբուքյան հարթակում էջ է բացել։ Պարզվում է՝ Հայաստանի կարեւորագույն կառույցներից մեկը՝ երկրի թիվ մեկ մեղադրողը մինչեւ այժմ ֆբ-ում էջ չունի։ Մնում է հուսալ, որ այդ էջը պաշտոնավարման ավարտից հետո Վարդապետյանը չի տանի իր հետ։

Վստահաբար՝ շատ գերատեսչություններ սոցիալական ցանցերում էջեր չեն ունենա, որովհետեւ հանրությանը տեղեկատվություն հասցնող մարդիկ՝ խոսնակ, խորհրդական, լրատվական ծառայության ղեկավարներ, սիրում են իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ուժով հասանելի դարձած ինֆորմացիան սեփականացրել եւ օգտագործել սեփական անձի PR-ի համար։

Մասնավորապես էջ բացել իրենց անունով, ինչպես ՊՆ խոսնակի դեպքում է հաճախ լինում, լայքեր, հետեւորդներ հավաքել եւ ամենակարեւորագույն լուրերը, օրինակ՝ պատերազմի մասին, հայտնել այդ էջով։ Իսկ հետո այդ մարդիկ ավարտում են իրենց կարիերան անփառունակ ձեւով, Արծրուն Հովհաննիսյանի ականջը կանչի, պաշտոնից հուշ է մնում հազարավոր հետեւորդներով էջը։ Թեև հանուն արդարության նկատենք, որ ՊՆ ներկայիս խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքում հանդես է գալիս պաշտոնական օգտահաշվով։

Բայց ֆեյսբուքով տեղեկատվությունը տարածելու միտքը այդքան էլ հեռանկարային չէ, քանի որ սոցցանցը կարող է մի օր փակվել, այդպիսով կանհետանան վիթխարի տեղեկատվական պաշարներ։ Եթե գերատեսչությունները ունեն կայքեր, որոնց ստեղծման համար գումարներ են ծախսել, ինչու չեն հավուր պատշաճի աշխատեցնում այդ կայքերը։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
07:16 Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»