Սպորտ 4 տարի առաջ - 12:00 29-09-2022

Ուշացած հաջողությունը. ամեն տեղ ուշացող ՀՖՖ-ն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Ազգերի լիգայի խմբային փուլում։ Վերջին տուրում Իռլանդիայի ընտրանուց կրած պարտության (2:3) պատճառով էլ մեր երկրի ֆուտբոլային գլխավոր թիմը կորցրեց տեղը B լիգայում։ Լիգա, որը, համենայն դեպս, այս պահին, մեր տեղը չէ։

Ազգային թիմի վերջին հանդիպումներն աղետալի են։ Հարկ է միայն ընդգծել, որ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի ղեկին խոշոր հաշվով ամենաշատ պարտություններ կրած մարզիչն է։ ՀՖՖ-ն էլ դարձել է «լուռ և քչախոս»... դե, ինչ անենք, երկրում խառը վիճակ է, մենք էլ՝ մեր գործին։ Այսպես իրոք չի կարելի։ Մելիքբեկյան-Նիկողոսյան տանդեմի գլխավորությամբ Հայաստանի ֆուտբոլային գերատեսչությունը շարունակում է «ջայլամի քաղաքականություն» վարել։ Պարտվե՞լ ենք, դիմեք ֆուտբոլիստներին, մարզչի՞ն հեռացնենք, դե մարզիչն ի՞նչ մեղավոր է...

Անմեղսունակների ֆուտբոլային միությունը տապալել է ամեն ինչ, ինչ կապված է հայկական ֆուտբոլի հետ։ Արդեն տևական ժամանակ է այս խունտայի օրոք ձևավորված ԲԿՄԱ-ն դարձել է հայրենական ֆուտբոլն առաջ տանող դրոշակ։ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները անհամար պարտություններից անդին քիչ ուրախություն են տեսել ֆուտբոլային կանաչի վրա։ Իսկ տղաները այդ հոգեբանությամբ և մեր ֆուտբոլի ռահվիրաների գիտելիքներով գալիս են հավաքական։ Ազգային հավաքականը վաղուց այլևս փորձադաշտ է, որի շապիկը հագնելու համար բավարար է միայն ԲԿՄԱ-ում հանդես գալ։ Փափուկ աթոռներին տեղավորված պարոնները ազգային հավաքականն իջեցրել են ԲԿՄԱ-ի մակարդակին...

Այս ամենն արվում է իսպանացի թոշակառու Խոակին Կապառոսի թեթև ձեռքով։ ՀՖՖ-ի էլիտան բարձր գումարներ է վճարում իսպանացուն ընդամենը դեմ չգնալու և իրենց մտադրությունները կյանքի կոչելու համար։ Կապառոսին այս տարիքում որևէ ֆուտբոլային ակումբ նման շռայլ պայմաններ չի առաջարկի, իսկ Հայաստանում նա սպասված է։ ՀՖՖ-ի ղեկավարության նման տարօրինակ գործելաոճին առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում։

Տեղեկություններ կան, որ ՀՖՖ-ն մտափոխվել է Կապառոսի հարցում և մարզչին նոր պայմանագիր չի առաջարկի։ Սա ուշացած հրաժեշտ է, քանի որ փաստացի Կապառոսը արդեն իսկ ձախողել է ամենակարևոր պահերին։ Սակայն գլխավոր ձախողումը խայտառակ սերնդափոխությունն է։ Իսկ միայն հաշիվների համար պարոն Կապառոսը վաղուց պետք է հեռացած կամ հեռացված լիներ... եթե հանկարծ ՀՖՖ-ն մեկ անգամ էլ մտափոխվի, ինչը զարմանալի չէ, պարզապես անհնար է լինելու նայել հայ ֆուտբոլասերների դեմքերին։ Եթե նույնիսկ պետք էր հեռացնել Կապառոսին, ապա դա պիտի արվեր Իռլանդիայի հետ հանդիպումից անմիջապես հետո։

ՀՖՖ-ն ուշացել է նաև այստեղ, ինչպես մյուս բոլոր տեղերում...

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի

Ձեզ գուցե հետաքրքրի