Ներքին 4 տարի առաջ - 18:43 22-09-2022

Խորհրդարանում է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը

Երախտապարտ ենք ձեր հայանպաստ գործունեության համար: Մենք գնահատում ենք ձեր այցը հենց այս ժամանակաշրջանում. Հայաստանը բավականին ծանր օրեր է ապրում: 44-օրյա պատերազմից հետո ձեզանից շատերը հայանպաստ գործունեություն են ծավալել. հավատարիմ մնալով մարդու իրավունքների համամարդկային արժեքներին՝ հանդես եք եկել հայտարարություններով, ընդունել բանաձևեր: Այս մասին ասել է Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Սեյրան Օհանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արծվիկ Մինասյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Թադևոս Ավետիսյանը:

Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ Հայաստան-Բելգիա բարեկամական խումբը խորհրդարանի ամենամեծ բարեկամական խմբերից է, որն ունի 24 անդամ. ներգրավված են խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները:

Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և նման ձևաչափով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մեծ աջակցություն է ցուցաբերում հայ-բելգիական համագործակցության հարցերում: «Մենք փորձում ենք բոլոր հարթակներում բարձրացնել և պաշտպանել ձեր ներկայացրած հարցերը: Հումանիտար օգնության խնդիրները մեզ համար առանցքային նշանակություն ունեն: Մենք եղել ենք Արցախում, բավականին լավ տեղեկացված ենք և տիրապետում ենք իրավիճակին»,- ասել է Մարկ Դեմեսմեկերը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը՝ Հայաստանի համար նման բարդ ռազմաքաղաքական իրավիճակում: Նա ներկայացրել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող սադրանքները՝ նշելով, որ օգտագործվել են արգելված սպառազինություններ. մարդկանց նկատմամբ խոշտանգումներն ու ստորացումները զուգորդվել են պատմամշակութային արժեքները ոչնչացնելով: Սեյրան Օհանյանը կարևորել է ոչ միայն այդ գործողությունների դատապարտումը, այլև համապատասխան պատժամիջոցների կիրառումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակությունը լավագույնս պատկերացնում է այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի և Արցախի շուրջ: Նրա խոսքերով՝ գաղտնիք չէ, որ հարևան երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, բռնապետական ռեժիմ է, և Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները ոչ միայն պայմանավորված են Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումներով, այլև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ժողովրդավարության աճող տեմպերը մեծապես անհանգստացնում են բռնապետական ռեժիմներին: «Արձանագրում ենք, որ սա հարձակում է ոչ միայն ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքների վրա, այլև համամարդկային արժեքների՝ ժողովրդավարության վրա: Այս համատեքստում, ակնկալում ենք ԵՄ երկրների աջակցությունը՝ նաև ժողովրդավարության պաշտպանության առումով»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մենք տեսնում ենք մի շարք երկրների կողմից հասցեական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ և դատապարտող հայտարարություններ, որոնցում հստակ նշվում է, որ ագրեսոր կողմն Ադրբեջանն է, և հստակ արձանագրվում է, որ ադրբեջանական զորքերն այս պահին գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներում: Մենք ակնկալում ենք, որ հասցեական արձանագրություններից, հայտարարություններից, դատապարտումներից զատ նաև գործնական քայլեր կլինեն, և միջազգային ճնշման արդյունքում մենք կկարողանանք վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և դուրս բերել ագրեսորին օկուպացված տարածքներից»:

Ամփոփելով՝ Արթուր Հովհաննիսյանը կարևորել է հայ-բելգիական հարաբերությունները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:

Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամներն իրենց խոսքում նշել են, որ հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև՝ ընդգծելով, որ շարունակվում է ցեղասպան քաղաքականությունը, և իրականացվում են միջազգային պատերազմական հանցագործություններ: Կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի:
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի