Ներքին 4 տարի առաջ - 20:50 21-09-2022

Գլուխ ենք խոնարհում Հայաստանի և Արցախի ազատության և անկախության համար ընկածների հիշատակի առջև․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ.

«Պետականությունը և միջազգային իրավասուբյեկտությունը, ցավոք սրտի, չկարողացան պաշպանել մեր ժողովրդին և երկիրը դժվարին կորուստներից։ Այս օրերին մենք գլուխ ենք խոնարհում Հայաստանի և Արցախի ազատության և անկախության համար ընկածների հիշատակի առջև։

Մեր տուրքը տալով նրանց հայրենասիրությանը և հերոսությանը հանուն ապագա սերունդների՝ մենք իրավունք չունենք թերագնահատել նոր՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին գոյաբանական սպառնալիքները և վտանգները, որոնք այսօր կախված են մեր հայրենիքի գլխին։

Այդուհանդերձ, մենք վստահ ենք, որ մեր համախմբվածությունը, մեր հայրերից և պապերից փոխանցված դարավոր իմաստնությունը, հայրենիքի նկատմամբ սերը, ավանդական հավատարմությունը հայ–ռուսական դարավորկապերին և դաշնակցային հարաբերություններին, թույլ կտան հաղթահարել այն ճակատագրական մարտահրավերները, որ ծառացած են մեր առջև։

Համոզված եմ, որ անհրաժեշտ են սահմանադրական, ինստիտուցիոնալ և բովանդակային բարեփոխումներ ռազմաքաղաքական, տնտեսական, հոգևոր ոլորտներում և հավատում եմ մեր հաջողությանը։

Ռուսաստանի հայերի միությունը, որն իր գոյության 20 տարիների ընթացքում մշտապես գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի և Արցախի կյանքում, այսուհետ ևս շարունակելու է իր ակտիվությունը և աջակցելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության ողջ համալիրին, հանուն Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի գոյության և բարգավաճման։

Շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, բարիք, հասարակական համաձայնություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ