Ներքին 3 տարի առաջ - 00:02 21-09-2022

Սովորեք պատմություն, որ ամեն անգամ «կոտրած տաշտակի» առջև չհայտնվենք․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ կարժենա Արևմուտքի հետ մտերմությունը։

Պատմությունը հուշում է, որ Արևմուտքի գիրկն ընկնելուց հետո ստանում ենք բացառապես թղթի վրա կյանք ունեցող հայանպաստ հայտարարություններ, բայց միայնակ ենք մնում Թուրքիայի դեմ պատերազմում,կորցնում ենք ահռելի տարածքներ և թուրք-հայկական սահմանն անցնում է Շենգավիթ/Չարբախ/ վարչական շրջանի հարևանությամբ։

Այդպես եղավ 1920-ին, երբ Հայաստանը՝ մի կողմ դնելով օգոստոսի 10-ին Թիֆլիսում Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը,ըստ որի Նախիջևան, Ղարաբաղ ու Զանգեզուր պետք է մտնեին ռուս խաղաղապահ զորքերը, ընկավ Արևմուտքի աքցանն ու հավատած Վիլսոնյան խոստումներին։

Արդյունքում ՝ Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա ,իսկ Արևմուտքի որևէ պետություն ու զինվոր չեկավ պաշտպանելու հայերիս.կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/1920-ի դեկտեմբերի 2 լուս 3/։

Այս պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ։

Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։

Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Սա էր Արևմուտքի խերը։

Սովորեք պատմություն, որ ամեն անգամ «կոտրած տաշտակի» առջև չհայտնվենք»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը