Ներքին 3 տարի առաջ - 18:56 15-09-2022

Խորհրդարանն ընտրել է ՍԴ դատավորներ

Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՍԴ դատավորների ընտրության արդյունքները: Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը, իսկ Հանրապետության նախագահը՝ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:

107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 65-ը: Երկու թեկնածուն էլ ընտրվել են 65 կողմ ձայնով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Ամենից շատ դիտված