Ուղիղ եթեր
Հայաստանը րոպե առաջ պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը. Արման Թաթոյան
copy image url

Հայաստանը րոպե առաջ պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը. Արման Թաթոյան

Ներքին 2 տարի առաջ - 10:59 14-09-2022
Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն:
Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը` լուծելով անհրաժեշտ պայմանները:
Դատարանի իրավազորությունը կարող ենք նաև ճանաչել ժամանակավորապես, բայց դա պետք է անել անհապաղ: Սրա համար կան բոլոր հիմքերը և դատարանի կանոնադրությունն էլ տալիս է այդ հնարավորությունը», - նշել է Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում
21:15 Ոչ թե հանել ենք, այլ իրենք են գնացել․ Գյումրիում համատարած ազատումներ են
21:01 Մնացել ենք 5-րդ դարում. Աննա Հակոբյանը շարունակում է «կրթել հասարակությանը»
23:32 Փաստարկված խոսք, ու Նիկոլին ոչինչ չի մնում, քան հիստերիկանալ. այդ լաչառությունը փախուստ է
18:25 20 հազար դրամ՝ հագուստի ու աքսեսուարների փողը չհաշված․«Վերջին զանգ»-ի դրամահավաքները չեն վերացել
18:03 Ով պետական բյուջեից փող է տանում՝ իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան
22:02 Պառլամենտի դահլիճը միակ վայրն է, որտեղ վեցնոցն իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում. Հակոբյան