Ներքին 3 տարի առաջ - 23:44 13-09-2022

ՀԱՊԿ-ում առաջարկել են աշխատանքային խումբ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերլուծելու համար

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերլուծելու և իրավիճակի սրման հետ կապված առաջարկություններ մշակելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Բելտա» գործակալությունը ՝ ամփոփելով հանդիպման արդյունքները։

Գործակալության տեղեկություններով՝ նիստում առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կարգով ձեռնարկվել։ Դրանց թվում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի ՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, և ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի կազմից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակի վերլուծության եւ առաջարկությունների մշակման համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից