Ներքին 4 տարի առաջ - 19:26 13-09-2022

Ինքնասպանության դիմած տղամարդու որդին, պարզվել է՝ չի զոհվել․ 168.am

Ժամեր առաջ մամուլը հրապարակում էր արել մի սահմռկեցուցիչ դեպքի մասին, ըստ որի՝ Վարդենիսի բնակիչներից մեկն այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է:

Սակայն այս ցավալի իրադարձությունն այսքանով չի ավարտվում. 168.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ինքնասպանությունից հետո հերքվել է նրա որդու զոհվելու տեղեկությունը:

«Երեկվանից երեխան անհասանելի էր եղել. հայրը մտածել է, թե զոհվել է, ինքնասպանություն է գործել՝ իրեն կախել է: Հետո երեխան զանգել է տուն, ասել է՝ ողջ և առողջ վիճակում եմ: Երեխան չգիտի, որ հայրը նման բան է արել. նա ծառայության մեջ է»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ