Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:20 12-09-2022

Շատերը չեն հասկանում, որ Փաշինյանը և Ալիևը համաձայնեցված են գործում․ Չալաբյան

Իրողությունն այն է, որ Ադրբեջանն արդեն 11 օր հայտարարում է նրա մասին, որ հայկական զինված ուժերը կրակ են բացում իրենց դիրքերի վրա։ Փաստ է նաև այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրավիրել է բարձրագույն զորակազմի հավաք և ասել է այն մասին, որ հայկական կողմից կան այսպես ասած՝ «սադրանքներ», և դրանց պետք է լուրջ հակահարված տալ։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Փաստ է նաև այն, որ Թուրքիայի և Բելոռուսի տարածքից, մեր տեղեկություներով, սկսվել է զինամթերքի ակտիվ տեղափոխում Ադրբեջանի տարածք։ Միաժամանակ, փաստ է նաև այն, որ մեր կողմից որևէ կտրուկ հակահարված չկա, անգամ դիվանագիվական հակահարվածներ չկան, այսօր հատուկ հանձնարարությունների գծով դեսանն է, ինչ-որ գրառում արել , բայց դա դիվանագիտական գործունեություն չէ, այլ ընդամենը մասնավոր կարծիք է։ Փաստ է նաև այն, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք Խարկովի մարզում ռուսական զորքի սրընթաց նախահանջին»։

Նա ընդգծեց, որ չնայած ռուսական բանակի հրամանատարությունը պնդում է, որ գնացել է մտածված նահանջի, այդուհանդերձ, սա ռուսական բանակի համար ոչ շահեկան իրավիճակ է։

«Արցախում խաղաղապահ կոնտինգենտը, ցավոք, միայն ռուսական է և, եթե Ռուսաստանի Դաշնության հետ տեղի են ունենում ոչ բարենպաստ զարգացումներ, դա անմիջականորեն անդրադառնում է այդ խաղաղապահ կոնտինգենտի հնարավորությունների, արդյունավետության, հնարավորությունների, հեղինակության վրա։ Այս առումով՝ մենք ունենք լարված, սպառնալի իրավիճակ, պետք է նաև արձանագրել, որ պատերազմից հետո անցած 2 տարիների ընթացքում, ՀՀ–ում գործող իշխանությունը բոլորովին էլ չի պատրաստվել հակառակորդի նոր ոտնձգություններին դիմագրավելուն, անընդհատ կերակրել է բնակչությանը կեղծ, սին պատրանքներով, որ այս հակառակորդի հետ խաղաղություն է հնարավոր, այն դեպքում, երբ այս հակառակորդն անընդհատ ոտնձգություններ է անում»։

Նա ընդգծեց, որ մենք ունենք մի պարադոքսալ իրավիճակ, որ մեր բնակչության մեծ մասը չի հասկանում, նրանք չեն հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ձեռք-ձեռի են գործում։

«Նրանք գործում են համաձայնեցված, և ամեն մեկը գործի իր մասը պետք է կատարի։ Ալիևը պետք է սպառնալիքներ ու լուտանքներ տեղա, հետո զինված ուժերը շարժի առաջ, իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ գործողույթուններ իրականացնի, որ հայկական բանակի մարտունակությունը նվազի»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից