Ռուբեն Վարդանյանն այցելել է Բերդաձորի ենթաշրջանի համայնքներ և հանդիպել բնակիչների հետ
copy image url

Ռուբեն Վարդանյանն այցելել է Բերդաձորի ենթաշրջանի համայնքներ և հանդիպել բնակիչների հետ

Ներքին 2 տարի առաջ - 14:51 12-09-2022

Հայտնի գործարար, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն այցելել է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող, Լիսագոր համայնքներ և տեղի բնակիչների հետ զրուցել բնակավայրերի զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում կատարված գրառման մեջ:

«Երեսուն տարվա ընթացքում արցախցիներն իրենց հողը պահել, շենացրել են հույսով, որ անվտանգ են ապրելու: Այսօրվա մեր անելիքն է ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը: Համոզված եմ՝ պետք է սկսել գյուղերից, ամրացնել մեր տան՝ Արցախի պատերը: Որովհետև գյուղերը պահելով ենք պահպանելու Արցախը: Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող, Լիսագոր համայնքների ներկայացուցիչների հետ խոսել ենք երիտասարդներին գյուղական կյանքին ակտիվ մասնակից դարձնելու, գյուղը նրանց միջոցով զարգացնելու անելիքների մասին»,-նշել է նա: