Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:48 17-05-2021

ԱՀ նախագահն այցելել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։

Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծմանն ուղղված անելիքները։

Խոսելով անվտանգային խնդիրներից ու երաշխիքներից՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակը ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, իսկ ԱՀ տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված ջանքերը կետրոնացվելու են քաղաքական, այլ ոչ թե ռազմական տիրույթում։

Անդրադառնալով սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող այդ համայնքների ու դրանց բնակիչների խնդիրների լուծումը գտնվում է ԱՀ կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում, և այս ուղղությամբ արդեն իսկ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մոտ ժամանակաշրջանում կլուծվի համայնքների խմելու ջրի հարցը, ինչպես նաև կմեկնարկի Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց դեպի Մեծ Շեն և Հին Շեն տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Խոսելով բնակարանաշինության և բնակարանային ապահովության ծրագրերի մասին՝ նախագահը նշել է, որ Կառավարությունը քայլեր է իրականացնում համայնքներում առկա ազատ բնակֆոնդի գնահատման և առավելագույնս արդյունավետ օգտագործման համար։ Ա․ Հարությունյանի խոսքով՝ նշված համայնքներում նախատեսվում է նաև կառուցել նոր առանձնատներ՝ վերաբնակեցման և երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրերի շրջանակներում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործուն աջակցությամբ։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արարատ Մելքումյանը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան