Ներքին 4 տարի առաջ - 23:10 11-09-2022

Հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերը. Արտակ Բեգլարյան

«Վերջին օրերին երկու անգամ հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին՝ քննարկելու համագործակցության եզրերն ու ողջունելու նրա որոշումը Արցախ տեղափոխվելու վերաբերյալ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Բեգլարյանը։

«Մեծ հարգանք ունենալով Ռուբեն Վարդանյանի հայրենանվեր գործունեության նկատմամբ՝ շատ ուրախ եմ նրա որոշման առթիվ՝ այն համարելով լրացուցիչ հնարավորություն Արցախի ներքին ու արտաքին բազում մարտահրավերների հաղթահարման համար: Կարծում եմ՝ դա օրինակելի քայլ է, և հատկապես մասնագիտական դաշտում կայացած յուրաքանչյուր հայ պետք է դիտարկի ու իրացնի Արցախին շարունակաբար աջակցելու բոլոր ձևերի, այդ թվում՝ Արցախում ապրելու և գործելու հնարավորությունը: Իսկ մենք պարտավոր ենք նպաստելու այդպիսի քայլերին և առկա ներուժի պատշաճ իրացմանը:

Նախքան Ռուբենի տեղափոխվելն այստեղ՝ նրա հետ որոշ ծրագրեր էինք իրականացնում Արցախում, իսկ տեղափոխումից հետո, համոզված եմ, ծրագրերի ծավալն ու արդյունքները բազմապատկվելու են: Ռուբենի ներուժն ունեցող մարդը շատ բան ունի Հայրենիքին ծառայեցնելու, հատկապես՝ նման դժվարին պայմաններում:

Կյանքն առաքելության ու ծառայության հնարավորություն ու պարտավորություն է, և ուրախ եմ, որ Ռուբենը չի անտեսում իր բաժին առաքելությունը»:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի