Ներքին 3 տարի առաջ - 23:45 10-09-2022

Հրդեհներ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել՝ 18:20-ին: Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 7 բնակիչ։
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
***
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։34-ին: Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ: