«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «մանկապարտեզի կառուցում» ծրագրի շրջանակներում` սոցիալական պայմանների բարելավման նպատակով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի 50 տեղով մանկապարտեզ, որի համար կներդրվի 161,883,870 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը: