Վլադիվոստոկում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի հետ։ Հանդիպումը Նիկոլ Փաշինյանը սկսել է չինական ասացվածքով, և ներկաներին համոզել, որ ճգնաժամը հնարավորություն է։
«Ես 2 տպավորություն եմ ուզում կիսել ձեզ հետ, որը կտեղավորեմ չինական 2 ասացվածքների միջև, կամ արտահայտությունների, որոնցից մեկը գիտեի նախկինում, մյուսը էսօր իմացա չինաստանի ներկայացուցչի ելույթի ժամանակ։ Շատ հայտնի հանգամանք է, որ ճգնաժամ բառը չինարեն, եթե ճիշտ եմ հիշում, թարգմանաբար նշանակում է հնարավորություն։
Երկորդը այն է, որ չինաստանի ներկայացուցիչը իր ելույթում չինական ասացվածք բարձրաձայնեց, որը հետևյալն է՝ «Նա, ով առաջ չի գնում, հետ է գնում» ։
Կարծում եմ, որ այս 2 ասացվածքները մեր այսօրվա իրավիճակի, և ընդհանրապես մեր պատմության համար՝ հատկապես վերջին 30 տարվա պատմության համար շատ կարևոր է, որովհետև խնդիրը հետևյալն է, թե ինչ անել այն իրավիճակի հետ, որում մենք այսօր գտնվում ենք։ Պետք էխոստովանել, որ իրավիճակը պարզ չէ, իրավիճակը բարդ է, և այդ բարդ իրավիճակը բարդանում է նրանով, որ աշխարհում նույնպես շատ բարդ իրավիճակ է ստեղծված, հակասությունները սրվել են, խորացել են, և եթե մենք կարողանանք հաղթահարել ինքներս մեզ, նկատի ունեմ, որ պետք է արձանագրել, որ մեր տրամադրությունը հասկանալի պատճառներով այնքան էլ լավ չէ, բայց մենք պիտի կարողանանք հաղթահարել ինքներս մեզ, և կարողանալ ցանկացած ճգնաժամի մեջ տեսնել հնարավորություն, և հասկանալ, որ տեղում մնալ հնարավոր չէ, որովհետև կամ պիտի առաջ գնանք, կամ հետ գնանք, և պետք է արձանագրել, որ պետք է առաջ գնալու հնարավորություններ փնտրել»,- ասել է Փաշինյանը։