Ներքին 3 տարի առաջ - 18:17 07-09-2022

ՄԱԿ-ի Բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում ԱԻՆ-ն անցկացնելու է դաշտային վարժանք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) դրամաշնորհ՝ ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» համատեղ դաշտային վարժանք անցկացնելու համար:

Սեպտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվում է ծրագրի առաջին պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցելու են կոնսորցիումի անդամ բոլոր կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև DG-ECHO-ի ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատուն։

Նախարարությունը հանդիսանալու է ընդհանուր միջոցառման պլանավորման, կազմակերպման և իրականացման հյուրընկալող կողմ։

Պլանավորման կոնֆերանսին մասնակցում են Չեռնոգորիայի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, Կիպրոսի հանրապետության բնակչության պաշտպանության դեպարտամենտի, Հունաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության գլխավոր քարտուղարության, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության պաշտպանության դեպարտամենտի տնօրինության (առցանց), Ֆրանսիայի Հանրապետության երկրաբանության ինստիտուտի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչներ:

Ծրագրին մասնակցում է նաև Վրաստանի հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների գործակալությունը՝ անդրսահմանային աղետների արձագանքման և փոխօգնության կազմակերպման կարողությունները ուժեղացնելու նպատակով։
Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված ֆինանսական միջոցները (298.936 եվրո) ուղղվելու են ծրագրի 7 բաղադրիչների լուծումների՝ կառավարման, պլանավորման, վարժանքի իրականացման, վարժանքի մասին տեղեկատվության տարածման ու գնահատման, ժամանող կազմակերպությունների ներկայացուցիչների ու փրկարարական թիմերի դիմավորման կազմակերպման, սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպման համար: Ծրագրի իրականացման հիմքում ընկած է նաև վրանների, գույք-սարքավորումների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը:

Միջազգային գործընկերների ներկայացուցիչները սույն թվականի մայիսի 18-19-ը մասնակցել են Հայաստանում իրականացված ճանաչողական այցին։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել