ՀՀ 2-րդ նալագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, խորհրդի կարիք ունի, նա այդ հարցով դիմել է իր ֆեյսբուքյան ընկերներին: Հարցը վերաբերում է Լևոն Քոչարյանի մասին տարածվող ենթադրյալ սուտ, վարկաբեկող տեղեկությունների տարածնանը, Քոչարյանն ուզում է իմանալ, թե ինչպես է ճիշտ վարվել այդ դեպքում.
«Ընկերներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ճիշտ վարվել ուղղորդված վարկաբեկող, սուտ կամ մեծ մասամբ սուտ ինֆո տարածող նյութերի ու դրանք ստեղծող, տարածողների հետ, ովքեր չունեն ոչ մի բարոյական արգելք սուտ խոսելու և զրպարտելու հետ:
Օրինակ՝
1. Ամեն մի ստի արձագանքելը.
բայց արդյոք շատ ժամանակ հենց քո արձագանքով ավելի նշանակություն չես տալու էդ հիմարությանը: Մյուս կողմից էլ ասում են «դե բա թող հերքեն», բայց երբ հերքում ես ասում են «դե բա հո չէր ընդունելու...»:
2.Արձագանքել որոշ դեպքերում.
ավելի աղմուկ հանած կեղծ լուրերին արձագանքելը, որի դեպքում էլ ամեն հիմարություն տարածողները կասեն, «դե, եթե էն մեկը հերքելա, էս մեկը չի հերքում ուրեմն ճիշտա»:
3.Ընդհանրապես անտեսել.
ի սկզբանե ընդունել, որ միևնույն է, էդ ամենին հավատացողի համար հերքումը բան էլ չի փոխելու»,- գրել է Լևոն Քոչարյանը` ակնկալելով նաև այլ տարբերակներ: