Ներքին 3 տարի առաջ - 17:43 06-09-2022

Հրավեր ստանալու դեպքում կմտածեմ գնալ, թե ոչ․ Հրաչյա Հակոբյանը Հայկ Մարությանի ներկայացման մասին

«Հայկ Մարությանի ներկայացման հրավեր չեմ ստացել»,-այս մասին Оragir.news-ին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ստացել է հրավեր մասնակցելու Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի «Քաղաքապետ» մոնո-ներկայացմանը։

Հարցին, թե հրավեր ստանալու դեպքում կգնա՞, Հակոբյանը պատասխանեց․ «Հրավեր ստանալու դեպքում կմտածեմ գնալ, թե ոչ»։

Հիշեցնենք՝ Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանն նոր մոնո-ներկայացում է պատրաստել։
«Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Մարությանը:

Անի Ներկարարյան