Ներքին 4 տարի առաջ - 20:19 05-09-2022

Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի

Հայաստանը ողջունում է երկրում իրանական արտադրության ավտոմեքենաների գործարան կառուցելու ծրագրերը։ Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքը։

Իրանցի պաշտոնյան խոսել է է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ հանդիպման մասին։ Կողմերը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գծի կառուցումը և կենցաղային ու էլեկտրատեխնիկայի արտադրության գծով համատեղ գծի կառուցումը։

Փեյման-Փաքը հայտնել է, որ Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի՝ նպատակ ունենալով ապրանքներ արտահանել Եվրասիական տնտեսական միություն։ Նա նշել է, որ հոկտեմբերի կեսերին Իրանի բարձրաստիճան առևտրատնտեսական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ իրանական առևտրի կենտրոն բացելու համար:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի