Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երևանում բացվեց նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։
Այս մասին տեղեկություն է տարածել Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։
Այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։
Դեսպան Սվենսոնը ներկա էր բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության: