copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:29 02-09-2022

Պետական ինստիտուտների միջև հարաբերությունների մակարդակից տանձն ու խնձորը թող խոսեն, բայց ոչ դատախազությունը

Գլխավոր դատախազությունը մի «հեղափոխական» առաջարկ է ներկայացրել պետական դավաճանության համար մահապատժի սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու մասով եւ ընկել կրակը:

Առաջարկը «հեղափոխական» է, քանի որ դա առնվազն նշանակում է իրավական համակարգի անիվը հետ շրջել 20 տարի, կասկածի տակ դնել ԵԽ-ին անդամակցությունը, Կոնվենցիայի վավերացումը և մյուս միջազգային պարտավորությունները:
Էլ չասած, որ անկատար դատական համակարգ ունենալու դեպքում, երբ կարող է մահապատժից հետո նոր երևան եկած հանգամանքներով գործի քննությամբ պարզվել, որ անձն անմեղ է կամ գոնե արժանի չէր մահապատժի, ինչ պետք է լինի:

Հատկապես այսօր, երբ հայտնի չէ պետական դավաճանության գործերով քանի անձի մեղավորությունն է ապացուցվում, քանիսը արդարացվում: Ինչևէ, այս փաստերի արձանագրման նպատակը ընդամենը ցույց տալն է, թե ինչ «հեղափոխական» առաջարկ է ներկայացրել պաշտոնավարման մայրամուտն ապրող Արթուր Դավթյանը:

Միգուցե, հենց նման առաջարկով էլ ցանկանում է ամփոփել գլխավոր դատախազ աշխատելու իր առաքելությունը, հատկապես, որ ոչ վաղ անցյալում էլ առաջարկել էր վերահսկողություն սահմանել ինտերնետային լրատվամիջոցների նկատմամբ: Սակայն, եթե ինտերնետային լրատվամիջոցներին գրաքննելուն իշխանությունները ամենեւին էլ դեմ չեն, սիրով կանեն առաջին իսկ հնարավորության դեպքում, ապա մահապատժի դեպքում ամեն ինչ շատ ավելի լուրջ եւ խիստ է:

Թերևս դա է պատճառը, որ պետական առանձին պաշտոնյաներ, իշխանամետ հասարակական, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ հրապարակավ քննադատեցին Դավթյանի մտքի փայլատակումը եւ արժանացան դատախազության գնահատականին, թե «պետական դավաճանությունը ինչքան պաշտպաններ ունի»՝ տպավորություն ստեղծելով, թե միակ հայրենասերը կամ ամենաշատը հայրենիքի մասին մտածողը իրենք են:

Դատախազության առաջարկին անդրադարձել էր նաեւ ՄԻՊ-ը՝ նշելով, որ նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չէ: Այս հայտարարությունից շատ էին հուզվել դատախազությունում եւ ի պատասխան նշել էին, թե «դատախազությունը ափսոսանք է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու (այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդում) մակերեսային կարծիքի արտահայտման կապակցությամբ:

Նման մոտեցումը հարիր չէ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակին»: Այստեղ են ասել՝ պետական ինստիտուտների միջև հարաբերությունների և հաղորդակցության մակարդակից տանձն ու խնձորը թող խոսեն, գոնե շունն ու կատուն, բայց ոչ երբեք դատախազությունը: Չէ՞ որ մենք տեսել ենք դատախազության և հակակոռուպցիոն կոմիտեի փոխադարձ կսմիթները մի քանի արարով՝ համարյա բրազիլական սերիալի վերածված, տեսել ենք դատախազության ամբարտավան հայտարարությունը դատական համակարգի հասցեին:

Երբ Դավթյանի ղեկավարած կառույցը «Կրկնահանցագործը նոր հանցագործություններ է կատարել՝ դատարանների անհիմն որոշումների արդյունքում պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակվելու արդյունքում» խորագրով հաղորդագրություն էր տարածել, որում կասկածի տակ էր դրել Առաջին, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների կողմից միևնույն գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:

Բարձրագույն դատական խորհուրդն էլ կոչ էր անում իրենց արտահայտություններում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները և հարգանք դրսևորել օրենքի և դատական իշխանության նկատմամբ:

ԲԴԽ-ն «անթույլատրելի և դատապարտելի էր համարել հատկապես պետական մարմինների կողմից նման գործելաոճը, քանի որ այդ արատավոր երևույթը ոչ միայն անհիմն հեղինակազրկում է դատական իշխանությանը, այլև ստեղծում է տպավորություն, որ պետական մարմինները չեն հարգում օրենքը, ինչն անելը հենց առաջնահերթ վերջիններիս պարտականությունն է»:

Հետաքրքիր է՝ դատարանների որոշումը անհիմն որակող դատախազը ինչպե՞ս է համարձակվում առաջարկել վերականգնել մահապատիժը, թե ամեն դեպքում առաջնորդվում է պաշտոնավարման վերջին օրերը հիշարժան դարձնելու կանխավարկածով:
adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com