Ուղիղ եթեր
Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը
copy image url

Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը

Ներքին 2 տարի առաջ - 23:26 01-09-2022
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, պաշտոնյաները աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի աշխատակիցներին շնորհավորական ուղերձներ են հղել։

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին՝ մեր սիրելի աշակերտներին, ուսանողներին, սովորողներին, ուսուցիչներին, դասախոսներին Սեպտմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով»։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում գրել է. «Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները»:

Նախագահն առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին մաղթել է խաղաղ ընթացք կյանքի այս նոր փուլում և նշել, որ պետք է սովորել, գիտելիք ու փորձ ձեռք բերել և հարստացնել հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային գրավականներից մեկն է, այլև մեր հասարակության ու քաղաքացիների բարեկեցության նախապայմանը: Նախագահն առանձնահատուկ շնորհավորանքներ է հղել նաև բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմին, մաղթել հաջողություններ բարդ և պատասխանատու աշխատանքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն: Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը: Մեր աշակերտներն ու ուսանողները, ի պատիվ իրենց և իրենց ուսուցիչների ու դասախոսների, հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում. արդյունքները պետք է բազմապատկել, հնարավորությունները՝ ընդլայնել: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է: Մենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և հավատացե՛ք, ամեն ինչ արվում է սովորողների ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում բեղմնավոր ուսումնական տարի, բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ»:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ուղերձում նշել է, որ յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում եւ ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը»։

Նա ընդգծել է, որ գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը․ «Կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է` սրտացավ և հայրենանվեր քաղաքացիներով»:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորն իր ուղերձում գրել է. «Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը։ Այս համոզումը առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ մեր կյանքը խռովված է պատերազմի ծանր հետևանքներով, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով։ Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր մեր արժեքների վրա, որպեսզի մեր զավակները հարազատ մնան իրենց ինքնությանը և աստվածային պատգամների կենսագործմամբ կառուցեն իրենց կյանքն ու ապագան մեր հայրենիքի»։

Ամենից շատ դիտված

23:25 Մադամ Էրատոն Եռաբլուրում կանցերտ ա տվել, զոհվածների ծնողներին սպառնացել՝ «դեռ կտենան իրանց հալը»․ Արամ Գևորգյան
13:17 Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան, բարևներ զույգ էֆենդիներիդ․ Ռուբեն Մխիթարյան
12:53 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել
09:04 Ինչո՞ւ Մանսուրյանը փշրեց հանրային հույսերն անտարբերությամբ 
18:13 Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ. ԲԿ-ի պարզաբանումը
21:47 Կյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման դերասանուհի Սվետլանա Խարլապը
18:30 Մոմավառություն` Սոնա Մնացականյանի հիշատակին. ՈւՂԻՂ
07:27 Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. Ժողովուրդ
20:15 Փաշինյանի հեռացումից հետո Սոնա Մնացականյանի մահվան մեղավորները պատժվելու են. Աննա Գրիգորյան
09:48 Գործազրկությունն աճել է, ՔՊ-ն կգնա Սյունիք, Քոչարյանը պաշտպան է փնտրում, ՄԻԵԴ-ից ապտակ է ապասվում․ Մամուլ