Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:01 01-09-2022

Արցախի պետական նախարար Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ մասնակցել է մի շարք միջոցառումների

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի մեկին՝ Գիտելիքի և դպրության օրը, Ստեփանակերտի համար 9 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Առաջին զանգ»-ի և «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի բացման հանդիսավոր արարողություններին:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, շնորհավորելով առաջին դասարանցիներին և ճեմարանականներին՝ պետական նախարարն ընդգծել է, որ կրթության որակի շարունակական բարելավումն այլընտրանք չունի, և Արցախի Հանրապետության կառավարությունը հետևողական է լինելու այդ ճանապարհին:

«Այս տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ծնողներին և հատկապես ուսուցիչներին, քանի որ հենց ուսուցիչն է կրթության համակարգի գլխավոր հենասյունը, իսկ կրթությունն իր հերթին պետության կարևորագույն հենասյուներից է: Բացի Առաջին զանգի ավանդական միջոցառումից, այս օրը պատմական է Հանրապետությունում նոր՝ «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրի հիմնադրման առումով: Համոզված եմ, որ Շիրակացու ճեմարանն ուրույն ներդրում է ունենալու Արցախի կրթական համակարգի հետագա զարգացման գործում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Ըստ աղբյուրի՝ Երևանում գործող «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը շեշտադրել է իրենց պատրաստակամությունը համագործակցաբար Արցախում համակարգային բարեփոխումներ իրականացնելու առումով: Նա իր գոհունակությունն է հայտնել Արցախի կառավարության հետ սերտ համագործակցության համար՝ բարձր գնահատելով պետական նախարարի նախաձեռնությունն ու հետևողականությունը արցախյան ճեմարանի հիմնադրման հարցում:

Նշվում է, որ այնուհետև պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի պետական համալսարանի վերակառուցված նոր մասնաշենքում մասնակցել և բանախոսել է Արիության դասին, մտքերի փոխանակում իրականացրել դասախոսների և ուսանողների հետ՝ Արցախի առկա մարտահրավերների ու ապագայի վերաբերյալ: Պետական նախարարին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է գլխավոր մասնաշենքի կահավորման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու կարիքները, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում