Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:00 30-08-2022

Գառնիում բենզալցակայանից գողություն են արել

Օգոստոսի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գառնի գյուղի մի ընկերությունից գողություն են արել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ օգոստոսի 28-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ պատուհանը տեղահան անելով, մտել են բենզալցակայանի հարակից շինություն և գողացել շինարարական գործիքներ՝ շաղափ հորատիչներ, շաղափներ, մալուխ:

Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

Գառնի գյուղի 49-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ