Ուղիղ եթեր
Ովքեր սեպտեմբերի 2-ին կլինեն Արցախում
copy image url

Ովքեր սեպտեմբերի 2-ին կլինեն Արցախում

Ներքին 2 տարի առաջ - 20:13 30-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Սեպտեմբերի 2-ին Արցախում նշվելու է Անկախության 31-ամյակը։ Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին կկազմակերպվեն հանրային միջոցառումներ, մասնավորապես ժամը 17:30-ին Ստեփանակերտի Ազատության հրապարակից բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում են քայլերթի, իսկ ժամը 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:

Oragir.news-ը կառավարությունից, խորհրդարանական խմբակցություններից ու նախկին նախագահների գրասենյակներից փորձեց ճշտել, թե այդ օրը այցելելո՞ւ են Արցախ, թե՞՝ ոչ։

ՀՀ կառավարությունից բանավոր կարգով մի քանի ժամվա ընթացքում չկարողացան ճշտել և տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք կառավարության ներկայացուցիչներից որևէ մեկը կայցելի այդ օրը Արցախ, փոխարենը ասացին, որ կարող ենք գրավոր հարցում ուղարկել՝ տեղեկատվություն ստանալու համար։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ Սիմոնյանը Արցախից հրավեր չի ստացել․ «Ինչ վերաբերում է հարցին, թե խմբացության անդամներն այդ օրը կլինե՞ն Արցախում, թե՞՝ ոչ, ապա այդ հարցին կարող է պատասխանել Հայկ Կոնջորյանը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, սակայն, մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ խմբակցությունում Արցախ մեկնելու հարց չի քննարկվել։

«Այս պահին արձակուրդում ենք, դեռ չենք քննարկել։ Ինչ վերաբերում է ինձ, չեմ կարծում, որ ես էնտեղ գնամ, դժվար թե պատգամավորներն իրենց նախաձեռնությամբ վեր կենան գնան։ Պաշտոնական միջոցառումների կազմակերպիչ պետք է լինի, տեղյակ չեմ հրավեր կա-չկա։ Եթե Արցախի իշխանությունները նշում են, իրենց տոնն է, պիտի հրավերներ չուղարկե՞ն, ով ուզում է, պետք է վեր կենա գնա՞, չնայած դա էլ տարբերակ է»։

«Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ չնայած Երևանում կազմակերպվող հանրահավաքին՝ Արցախում ևս քաղաքական թիմից ներկայացուցիչներ կլինեն»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ միանշանակ, կլինեն Արցախում։

«Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի խմբակցությունը պատշաճ ձևով ներկայացված կլինի Արցախում։ Երևանում կազմակերպվող հանրահավաքը բնավ չի խանգարի այնտեղ նույնպես ներկա լինելուն»։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց, որ սեպտեմբերի 2-ին դեռ ժամանակ կա և, որ դեռ տեղեկություն չունի այցի վերաբերյալ։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը հայտնեց, որ նախագահի այցերի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն կլինի։

Ամենից շատ դիտված

22:16 Արարատ Միրզոյանի կինը պաշտոն է ստացել
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
22:43 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 22-ամյա երիտասարդ
21:36 Խոշոր հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գործող հայտնի «Աղբյուր» հացատանը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
20:55 Բաքվում այսօր հարցաքննվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը
18:00 Ճիշտ են անում, որ 150 դրամը չեն վճարում, 100-ը լրիվ հերիք էր․ հարցում
18:43 Երևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ
21:19 50%-ից ավելի է վնասը, սաղ բերքը կարկուտը սրբեց, տարավ. Արթիկում փոխհատուցում չեն տվել