Ներքին 4 տարի առաջ - 11:47 29-08-2022

Կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները. Վահրամ Դումանյան

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շուրջ 500 շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ով նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պետական այրեր, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և այլք։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական խոսքում ընդգծել է՝ ՀՀ կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, որի շնորհիվ է միայն հնարավոր հասնել երկրի կայուն զարգացման և համընդհանուր բարեկեցության:

Ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին ու պրոֆեսորադասախոսական կազմին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է՝ ՃՇՀԱ համալսարանն աչքի է ընկնում կրթական ծրագրերով, առողջ մրցակցությամբ, լավ արդյունքներով, պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներով։

«Շնորհավորում եմ, սիրելի՛ ուսանողներ ու գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև բոլորս էլ, ի վերջո, քաջ գիտակցում ենք՝ կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները և հարթենք դեպի բարգավաճում տանող ուղիները։ Բարձրագույն կրթության ոլորտում հստակ նախանշել ենք մեր անելիքները, որոնք դյուրին չեն, բայց միասին պետք է հաղթահարենք և կերտենք մեր ապագան»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Առանձնակի կարևորվել են համալսարանում վերջին տարիներին իրականացված կրթական ծրագրերի բարեփոխումները և նյութատեխնիկական բազայի թարմացումը:

Միջոցառումն ուղեկցվել է մշակութային կատարումներով. հյուրընկալվել էին «Բերդ» անսամբլը, «Սարդարապատ» պարային համույթը, Մնջախաղի պետական թատրոնը և մշակութային այլ խմբեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը