Ներքին 5 տարի առաջ - 11:39 01-06-2021

Այսուհետ ձեր մանկության երկինքը խաղաղ լինի, հիշողությունները՝ ջերմ ու հոգեպարար. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագեղեցիկ և ջերմ տոներից է, որը ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռում է մեր հասարակության կրտսեր ներկայացուցիչների՝ երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրների լուծման վրա:

Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ այս ուրախ տոնի կապակցությամբ: Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ կենսակերպի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։

Մաղթում եմ, որ այսուհետ ձեր մանկության երկինքը խաղաղ լինի, հիշողությունները՝ ջերմ ու հոգեպարար։ Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչ մի բան երբեք չխաթարի ձեր խանդավառ մանկությունն ու չխամրեցնի ձեր առօրյայի ոչ մի երանգ: Մեր՝ մեծերիս կյանքն իմաստավորվում է ձեր ժպիտով ու խինդով: Եվ այդ ժպիտն ու խինդն են մեր հայրենիքի խաղաղության և բարեկեցության ամուր երաշխիքները:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին