Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:19 29-08-2022

Սրտի կաթվածով զորամասից շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցի հոսպիտալ, ապա՝ սրտաբանական հիվանդանոց

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է՝
«Սիրելի հայրենակիցներ,առայժմ շատ համառոտ. տեղեկացնում եմ ձեզ, որ օրեր առաջ սրտի կաթվածով զորամասից շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցի հոսպիտալ, ապա սրտաբանական հիվանդանոց։ Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կենսական նշանակություն ունեցող 1 սրտանոթ փակված է 75%-ով, որի արդյունքում ստենտավորվեցի։
Ավելի ուշագրավ մանրամասներ մի փոքր ավելի ուշ....
Այս պահին ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել հոսպիտալի և սրտաբանական հիվանդանոցի հոգատար անձնակազմին։ Շնորհակալ եմ նաև ինձ ճանաչող և չճանաչող այն մարդկանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ։
Հիմա հետվիրահատական վերականգնողական բուժում եմ ստանում, արդեն վիճակս լավ է, ամեն ինչ կարգին է։»։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել