Այսօր վաղ առավոտյան մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Նա 81 տարեկան էր:
Կենսագրություն
Խաչիկ Վարդանի Ստամբոլցյան (սեպտեմբերի 15, 1940), կուսակցական (ՀՀՇ անդամ), հասարակական գործիչ, ֆիզիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր։
Ղեկավարել է «Գթություն» կազմակերպությունը, որը կոչված էր բարեգործական ծրագրեր իրականացնել Հանրապետությունում։ Որպես այդ կազմակերպության ղեկավար՝ իր ձեռքն էր կենտրոնացրել Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու կարգավիճակ ստացած բնակավայրերին հասցեագրված ամբողջ օգնությունը, և այդ օգնությունը տնօրինել ըստ իր անձնական ցանկության ու հիմնականում ոչ միշտ իր նպատակին ծառայեցնելով։